Ինչ որ բան մեզանում պակաս է,
մարվել է մեռոնը հավատքի,
ու, մինչդեռ սրբորեն պահել ենք
մերանը մեր ոգու ու կամքի,
մեր կաթը, կարծես թե, շաղել են
խառնածին ու օտար՝ տմարդի,
դե, մենք էլ, մեր ձեռքով, ինքնակամ,
տխմարին ընտրել ենք, ըստ կարգի։
Այսօրը, որ դեռ երեկ ապագա էր,
սպասելիքներով շռայլ, անակնկալներով բազմախոստում,
հիմա հեռանում է անվերադարձ ու գլխահակ,
ծրագրերը ձախողած ղեկավարի նման,
որի հիշատակի համար արդեն վաղը,
ինչպես անչար շիրմաքարի առջև,
գլխարկ պետք է հանենք ու հիշենք անհիշաչար.
«Հեռացողի մասին միայն լավը»:
Իրանի շուրջ և Իրանի հետ կապված իրադարձություններն արագորեն հաջորդում են մեկը մյուսին: Վաղը կարող է շատ վճռորոշ կամ նույնիսկ բախտորոշ օր լինել… Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը հնարավոր պայմանավորվածությունների շրջանակներում պատժամիջոցների չեղարկման պայման է առաջ քաշում, մինչդեռ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի նկատմամբ ուժային միջամտության տարբերակը...